«Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
1․ Չմասնակցել ընտրություններին նշանակում է ավելացնել քեզ համար ամենամերժելի ուժի տոկոսը (պարզ մաթեմատիկա):
2. Ավելացնել տոկոսը նշանակում է նպաստել այդ ուժին (պարզ լոգիկա):
3. Նպաստել ուժին կամ ուժի մասը լինել նույն երևույթն է (պարզ ֆիզիկա):
4. Ուժի մասը լինել, բայց բողոքել այդ ուժից… (պարզ կոմեդիա):
Եզրակացություն
Երբ որպես քաղաքացի հրաժարվում ես կառավարման մարմինների կազմավորմանն ուղղված սեփական ձայնի իրավունքի իրացումից, ապա փաստացի զրկվում ես հետագայում այդ նույն մարմինների գործունեությունից դժգոհելու բարոյական իրավունքից:
Կարդացեք նաև
Այդ դեպքում ոչ միայն դու քեզնից պահանջվող նվազագույնը չես անում, որպեսզի իրավիճակի վրա ազդես, այլև դառնում ես հենց այն ուժի մասը, որից դժգոհում ես:
Հետևաբար, դժգոհում ես ինքդ քեզնից և ճիշտ ես անում: