Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ին փոխանցված ապրանքը նախարարությունը չի գործարկել. այդ մասով հիմա մեղադրանք է առաջադրված ծառայությունները մատուցողին. փաստաբան

Սեպտեմբեր 16,2023 14:50

Վարույթ իրականացնող մարմինը ՊՆ-ից 106 միլիոն դրամ հափշտակելու գործով ձերբակալված անձանց կալանքի միջնորդություն է ներկայացրել, դատարանը առաջիկա  ժամերին կքննի այդ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ից 106 միլիոն դրամ հափշտակելու գործով 5 անձ էր ձերբակալվել, նրանց թվում են նաեւ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանը եւ dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Վերջինիս պաշտպան Լեւոն Սահակյանը Aravot.am-ին ասաց, որ մտնում է դատարան կալանքի միջնորդության քննությանը եւ մեղադրանքի մասով միայն ասաց, որ իր պաշտպանյալն այն չի ընդունում:

«Ծիծաղելի մեղադրանք է, էս էն հատկապես ծիծաղելիներից է: Խոսքը վերաբերում է նրան, որ ծառայություններ են մատուցվել ՊՆ-ին եւ հետագայում ՊՆ-ն այն չի օգտագործել: Այսինքն՝ ՊՆ-ին փոխանցված ապրանքը նախարարությունը չի գործարկել: Այդ մասով հիմա մեղադրանք է առաջադրված  ծառայությունները մատուցողին»,-ասաց պաշտպանը: Այս գործով մանրամասները կներկայացնենք ավելի ուշ, երբ ավարտվի կալանքի միջնորդության քննությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Փաստաբան Լևոն Սահակյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930