Սեպտեմբերի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 17-ամյա Քրիստինե Ա.-ին և 15-ամյա Սարգիս Կ.-ին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում