2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Մոսկվայից հնչող պնդումներին։
Վլադիմիր Պուտինն օրերս, մասնավորապես, նշել է, թե Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս և եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի։
«Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», – ասաց Գրիգորյանը:
Նանե ՍԱՀԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազատություն»