Սեպտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին:
Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում, որ երեխաները եղել են էլեկտրական ինքնագլորով և այն նախատեսված է եղել 1 հոգու համար և անակնկալ երեխաները հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Դեպքի վայր էին ժամանել նաև վրաերթի ենթարկվածների հարազատները և միայն պարեկների, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ու քննիչների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում հաշվեհարդար տեղի չունեցավ, քանի որ մահացածի և վիրավորի հարազատները հարց ու փորձով փորձում էին ճշտել, թե որտեղ է գտնվում վարորդը:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում