Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Ատոմյան․ «Խուզարկություններ ենք արել, պատիժներ սահմանել, քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ գործեր ենք հարուցել»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2023 10:17

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը մեկ ամսից ավելի է՝ պետ չունի։ Օգոստոսի 5-ին ծառայության պետի պաշտոնից ազատվեց Սերգեյ Ատոմյանը, ով այս պաշտոնին նշանակվել էր 2023-ի հունվարին: Նրա ազատման պատճառների մասին հրապարակումներ եղան, թե ազատվել է այն պատճառով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար կալանավայրից դուրս եկած Դավիթ Տոնոյանին թույլ են տվել տեսակցել մոր հետ: Սակայն «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն, այս պահին գտնվում է գյուղում, հանգստի մեջ, մեկ-մեկ էլ հողագործություն է անում։

– Ձեր պաշտոնավարման ժամանակ է իր իսկ դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար դատապարտված Թաթուլ Մադաթյանը սմարթֆոն հեռախոս ունեցել։

– Իմ աշխատած տարիներին ամենօրյա ռեժիմով պայքարել ենք բջջային հեռախոսներ պահելու դեմ։ Դատապարտյալներին, օրենքով, զանգի հնարավորություն է տրվում։ Բջջային հեռախոսների դեմ պայքարի մեթոդներ ենք մշակել, ամեն օր 10-20 հեռախոս է դուրս բերվում ՔԿՀ-ներից։ Իհարկե, մեծ խնդիր են հեռախոսները, անգամ խլացուցիչներ ենք տեղադրել։

– Իսկ Ձեզ հաջողվե՞ց կանխել խաղամոլության դեպքերը․ հայտնի փաստ է, որ դատապարտյալների մեծ մասը, կամա թե ակամա, դառնում է, այսպես ասած, «ղումար խաղացող» եւ պարտադրում է ընտանիքի անդամներին՝ մեծ գումարներ փոխանցել կալանավայր։

– Այո, Դուք ճիշտ եք, դրանք արատ են ՔԿՀ-ներում, մարդ թեկուզ անզգույշ հանցագործության համար հայտնվում է կալանավայրում, սպասում է՝ պատիժը կրի, դուրս գա, ու ինչ-որ մեկը նրան ներքաշում է խաղի մեջ։ Միանշանակ, պիտի կանխվի սա, մենք պայքարել ենք, որ նվազագույնի հասնեն դեպքերը։ Խուզարկություններ ենք արել, պատիժներ սահմանել, քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ գործեր ենք հարուցել։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930