Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակարան է գնել, բայց շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2023 09:36

ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը 2022 թվականին մայրաքաղաք Երեւանում բնակարան է գնել հիփոթեքով այնպես, ինչպես իշխանական խմբակցության պատգամավորների 99 տոկոսը: Չնայած դրան՝ Թագուհի Ղազարյանը շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում:

ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ 2019 թվականին պատգամավոր դարձավ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակով, հանրությանը առավել հայտնի էր նախ իր մազերի կապույտ գույնով, ապա նաեւ իր ծննդավայրով. Թագուհի Ղազարյանը Արմավիրի մարզի Արշալույս համայնքից է: Նա, լինելով սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունն է վայելել, համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը նրա ուսման վարձավճարն է փոխհատուցել թերեւս համայնքապետարանի կամ այլ միջոցներից: Երբ Թագուհի Ղազարյանը դարձավ ԱԺ պատգամավոր, առաջին բողոքի ակցիան իրականացրեց հենց Զարզանդ Գրիգորյանի դեմ, բայց դա էական չէ:

Կոռուպցիան, հովանավորչությունը, պետության միջոցների վատնումը մերժող հայտարարություններով եւ արժեքների քարոզով իշխանության եկած Թագուհի Ղազարյանը 2019 թվականից ԱԺ ֆոնդից տան վարձավճարի փոխհատուցում է ստանում, այսինքն՝ նրա Երեւանի տան վարձը վճարում են ՀՀ քաղաքացիները իրենց հարկերից: Ու սա՝ այն դեպքում, երբ նա 2022 թվականին տուն է գնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930