«Ակնայում հերթապահությունը շարունակվում է»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը՝ նշելով, որ Ասկերանում արդեն բավականին ցուրտ է։
«Այսուհետ Ակնայի ճանապարհով ոչ մի բեռնատար, ոչ մի բեռ չի անցնելու, նույնիսկ եթե դա լինի հայկական օգնություն, միայն ու միայն Բերձորի միջանցքով պետք է օգնություն մտնի Արցախ։ Սա է մեր պահանջը, այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ՝ մենք պահանջում ենք Բերձորի միջանցքի ապաշրջափակում»,- ասաց նա։
Բալայանը նաեւ նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա արցախցիներին՝ անցնել Բերձորում տեղակայված անօրինական անցակետով, չօգտվել այդ անցակետից, իրենք դա չեն թույլատրելու։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում