«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի երևանցիներ,
Այս ընտրություններին դուք ստիպված չեք լինելու ընտրել վատի ու վատագույնի միջև, հնարավորություն ունեք ընտրել լավագույնին։
Քարոզարշավի ընթացքում մենք խոսեցինք մեր մասին, անդադար, ամեն օր, ամեն տեղ։ Դեռ լիքը ասելիք էլ մնաց չասված։
Կարդացեք նաև
Ամենակարևորը՝ մենք չզբաղվեցինք էժանագին բամբասանքներով, որից դուք մինչև վերջ կուշտ եք։
Մեր հասցեին հնչեցին մեղադրանքներ, քննադատություններ։ Այո, մենք անսխալական չենք և մենք չենք հրաժարվում մեր քաղաքական կենսագրությունից։
Ինչևէ, հպարտորեն կարող եմ ասել, որ Երևանի խնդիրների մասին և զարգացման վերաբերյալ մենք ներկայացրել ենք բացառիկ որակյալ ծրագիր, որակյալ թիմով։
Սիրելի երևանցիներ, վստահեցնում եմ ձեզ, իշխանությունը ստանձնելուց օրեր անց դուք նկատելու եք էական փոփոխություններ ձեր կյանքում, ձեր միջավայրում, իսկ մի քանի տարի անց Երևանը կդառնա անճանաչելի ֆանտաստիկ քաղաք։
Այո, մենք երևանցուն վերադարձնելու ենք երազելու իրավունքը։
Երազանք, որը դառնում է նպատակ, որը դառնում է իրականություն։
Սիրելի երևանցիներ,
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստեղծման օրից իշխանության գալու ճանապարհը տեսնում է բացառապես ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով՝ ընտրություններով։
Ընտրություններով տեղի ունենալիք իշխանափոխությունը միայն ուժեղացնելու է մեր քաղաքը, մեր պետությունը, իսկ մեր քաղաքական թիմը բացառիկ նվիրումով աշխատելու է նաև հանուն հզոր ու ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի։
Եվ վերջապես,
Անկախությունից ի վեր, Երևանում նշանակվել կամ ընտրվել են 12 քաղաքապետ, բոլորն էլ տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը իր «ներդրումն» է ունեցել մայրաքաղաքի այսօրվա վիճակի համար։
Վստահ եմ, ժամանակն է քաղաքը վստահել կնոջ առաջնորդությանը՝ հոգատար, գեղեցիկ, ապահով, մաքուր, արժեքները դարձնելով ապրելակերպ Երևանում։
13-րդ քաղաքապետ՝ Մանե Թանդիլյան։
Քվեաթերթիկ՝ համար 13»։