Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել ՀՀ-ն»․ Փաշինյան

Սեպտեմբեր 15,2023 22:44

«Այսօր ինձ նաեւ մեղավոր եմ զգում Երեւանի առաջ, որովհետեւ ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երեւանում այսօր տագնապ կա։ Եվ այդ տագնապի համար ես ինձ մեղավոր եմ զգում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուզում է անդրադառնալ այդ տագնապի պատճառներին ու խորքին։ «Ես այսօր մի բան եմ ուզում ասել մեզ հետ տեղի ունեցածի մասին։ Շատերը կամ քչերը, օգտվելով մեր կենտրոնացվածությունից, Լեռնային Ղարաբաղի հարցի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ, ահա մեր այդ կենտրոնացվածությունը օգտագործել են կամ փորձել են օգտագործել որպես շեղող մանեւր Հայաստանի Հանրապետության կարգավիճակը կասկածի տակ դնելու համար։ Սա է ամբողջ պատմությունը։ Եվ այս ամբիոնից խոսում են ինքնիշխանության եւ անկախության մասին, դա են նկատի ունենում։ Ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Եվ էլի եմ ասում՝ հիմա ոչ 1999 թիվն է, ոչ 27-ն է, ոչ էլ հոկտեմբերն է։ Ոչ էլ 2020 թիվն է, 2023 թվականն է, եւ Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը՝ որպես պետականության ամենամեծ սիմվոլ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հավելեց, որ այսօր դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցում գյուղերում, որտեղ երբեք դպրոց ու մանկապարտեզ չի եղել։ «Ինչո՞ւ են մեզ զրկել այդ դպրոցից, այդ մարզադաշտից, մանկապարտեզից, որովհետեւ ցանկացել են եւ ցանկանում են զրկել պետականությունից, որովհետեւ պետականությունն ստեղծվում է ամենահեռավոր գյուղի ամենահեռավոր դպրոցում ու մանկապարտեզում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930