«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սնուփ Դոգի՝ Երեւանում կայանալիք համերգին։
«Երեւանում ամսի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնութ Դոգի համերգը։ Մարդիկ ասում են՝ ինչի՞ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ այդ համաշխարհային աստղին բերի Հայաստան եւ Երեւան։ Ժողովուրդ, ես ձեզ մի բան ասեմ՝ մենք հաճախ դառը խոստովանություն չենք անում իրար։ Մենք ասում ենք՝ 3000 տարվա ժողովուրդ ենք, 3000 տարվա պետություն ենք, իսկ որեւէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ Հայաստան բառն աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Այո, այդ թվում՝ դրա համար է սա։
Երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, Հայաստանը կա եւ լինելու է»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ