«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ընդդիմադիր գործիչների հայտարարություններին։
«Ընդհանրապես կրակելուց խոսողներին, արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց․ «Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ։ Սա առավել եւս հոկտեմբերը չէ, առավել եւս 27-ը չէ։ Սա 2023 թիվն է, սեպտեմբերն է եւ 17-ն է։ Դե մի հատ, կներեք էս կոշտ բառապաշարի համար, բայց մարդիկ կան, որ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում, մի հատ դե բախտներդ փորձեք։ Ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե բախտներդ փորձեք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ