Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։
Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասնակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝
ՀՀ արդարադատության նախարարություն
ԴԱՀԿ
Կարդացեք նաև
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ
Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին։
«Ականատես» դիտորդական առաքելություն