Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։
Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ Իգոր Կարպենկոն կարևորել է ՀՀ ԿԸՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները և ՀՀ ԿԸՀ նախագահին հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։
Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունները դիտարկելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԸՀ