ՔՊ երթից առաջ լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ի՞նչ բովանդակությամբ նամակ է ուղարկել։ «Պաշտոնական»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, թե Փաշինյանն իրեն ծավալուն նամակ է ուղարկել։
Օրերս Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները, եւ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից։ Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից՝ ո՞ր հարցերի շուրջ են տարաձայնությունները։ «Այս պահին ոտքի վրա մեկնաբանելու հարց չէ դա»,- արձագանքեց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաեւ հավելեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի նոր բան չի կարող ասել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ