Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ երթը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա թիմակիցներին կոչ արեց ծափերով ողջունել քաղաքացիներին։ «Բուռն ծափերով ողջունենք պատուհաններից, բակերից, կանգառից, ավտոմեքենաներից մեզ հետեւող մեր հայրենակիցներին։ Ժողովուրդ, վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք։ Վարչական ռեսուրսը ծափ չի տալիս, քաղաքական համախոհներն են ծափ տալիս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որը նախընտրական քարոզարշավն անցկացրել է «Ասեք, կանենք» կարգախոսով։
Այսօր՝ ժամը 20:00-ին նախատեսվում է ՔՊ հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ