«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ իշխանական թեկնածուն հայտարարեց, որ այսօր 22։10-ին հարցազրույց է տալու հանրային հեռուստաընկերության եթերում։
Հասկացաք, չէ՞, նախընտրական քարոզարշավի վերջին օրը, եթերի ամենադիտվող ժամանակահատվածում։ Վարչական ռեսուրսի խախտում չի, չէ՞։
Էս ի՞նչ կարգի եք վախեցած)
Կարդացեք նաև
Ոչինչ, սա ուղղակի ցայտնոտի դրսևորում է, շատ չի մնացել ամսի 17-ին, վերջին ջղաձգումներն են։ Իր ուժերի վրա վստահ ուժը օրենքի էսպիսի կոպիտ խախտումներ չի անի՝ ամեն գնով ձայն հավաքելու համար։
Հրավիրում եմ ձեր ուշադրությունը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, «Ականատես» դիտորդական առաքելություն, Անկախ դիտորդ»: