Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Ավագանու ընտրություններում շեմը կարող է հաղթահարել չորս կամ հինգ քաղաքական ուժ»

Սեպտեմբեր 15,2023 18:04

Քախտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի եզրահանգմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից շեմը հաղթահարել կկարողանան չորսը կամ հինգը: Նրանք են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ի սկզբանե խնդիր էր դրել ոչ թե հաղթելու, այլ ամբողջական իշխանափոխության համար լուրջ հիմք դնելու: Իսկ հինգերորդը լինելուն հավակնում են երկու-երեք ուժեր:

Վկայակոչելով սոցիալական հարցումների արդյունքները, քաղտեխնոլոգը նշեց, որ դժվար թե որեւէ կուսակցության հաջողվի միայնակ 50+1 տոկոս ձայն հավաքել, ուստի գործը մեծ հավանականությամբ կարող է հասնել կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցություններին: Եվ այստեղ արդեն շատ բան կախված է լինելու պոտենցյալ հաջողակ ուժերից, որոնք, ըստ էության, ներկայացնելու են ընդդիմադիր թեւը:

Վիգեն Հակոբյանը նույնպես համոզված է, որ ավագանու ընտրություններին քիչ մասնակցությունը ձեռնտու է իշխող քաղաքական ուժին, եւ այդպես մեծանում է իշխանության վերարտադրվելու հավանականությունը, որը վարչական ռեսուրսների կիրառմամբ կարողանում է  ապահովել իր ընտրողների մասնակցության տոկոսը եւ մեծացնել քվեների թիվը:

Քաղտեխնոլոգի մեկնաբանմամբ, նրանք, ովքեր չեն մասնակցելու ընտրությանը, ակամա աջակցելու են իշխանությանը: Այնպես որ, ըստ Վիգեն Հակոբյանի՝ հատկապես այն երեւանցիների համար, որոնք դեմ են այս իշխանությանը, մասնակցությունը անհրաժեշտ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930