«Ազատություն». Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին փոխարտգործնախարարն ասել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությանը:
«Մենք մշտապես պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կհստակեցնենք մեր հետագա միջոցառումները, լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է Գալուզինը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: