Ermenihaber. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Twitter-ում տվյալներ է հրապարակել հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով արցախյան 1-ին և 2-րդ պատերազմից հետո ունեցած ադրբեջանական զորքի կենդանի ուժի կորուստների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 1991-ից մինչ օրս հայկական ականների պայթյունից մահացել է 3.385 ադրբեջանցի: Միայն 2-րդ պատերազմից հետո ականի պայթյունից մահացածների թիվը հասնում է 55-ի, իսկ վիրավորներինը՝ 251-ի:
Հրապարակման մեջ նշվել է նաև, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականազերծման գործընթացը դեռևս շարունակվում է: