Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլյան իշխանափոխությունը փոխանակվելու է Լաչինի միջանցքը՝ Մեղրիի միջանցքի հետ. Արտակ Զեյնալյան

Սեպտեմբեր 15,2023 18:25

Մենք ընտրություններին մասնակցում ենք 50 տոկոսից ավել ձայներ ստանալու ոգով և ուզում ենք, որ քաղաքացիներն ամբողջությամբ քաղաքի ղեկը վստահեն մեզ, որպեսզի կարողանանք մեր շուրջը համախմբել մնացած բոլորին, քանզի մենք կառավարում ենք, հարաբերվում ենք առանց ատելության, առանց թշնամանքի, առանց վիրավորանքի և առանց նվաստացման: Այս մասին, այսօր քարոզարշավի ամփոփիչ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարությունը, թե այն ուժերը, ովքեր կընտրեն Տիգրան Ավինյանին, Դավիթ Խաժակյանին, Արտակ Զեյնալյանին, Տիգրան Խզմալյանին՝ նրանք ընտրում են Էրդողանին և Ալիևին՝ Զեյնալյանն ասաց. «Մելիքյան Ռուբենը եղել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և պետք է, որ իմանար, որ ես ոտքս կորցրել եմ Արցախ-ադրբեջանական ճակատում, պետք է, որ իմանար, որ ես վիրավորվելուց հետո շարունակել եմ սահմանների այդ ճակատը պաշտպանել, պետք է իմանար, որ ես 2016թ. և 2020թ պատերազմներին մասնակցել եմ գրիչով և եթե մնացածների համար թեժ պատերազմն ավարտվել է, այն ինձ համար շարունակվում է և դեռ շատ երկար է շարունակվելու :

Այս քարոզարշավի ժամանակ մենք հայտարարում էինք, որ ընտրություններին մասնակցում են ուժեր, որ ֆինանսավորվում են Ռուսաստանից, ուղղորդվում և հրահանգավորվում են կրեմլից: Մենք չէին հստակեցնում, թե դրանք որ ուժերն են, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռոբերտ Քոչարյանին՝ իր խոսնակին, որ հստակեցրել է, թե դրանք որ ուժերն են, որ ուզում են Հայաստանում վերցնել իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես որ հեղաշրջում արեցին Արցախում: Արցախում այդ հեղաշրջումն արեցին այն պատրվակով, որ գործող լեգիտիմ նախագահը՝ առաջնային մանդատով օժտված նախագահը, ժողովրդի կողմից անմիջականորեն ընտրված նախագահը չէր պատրաստվում բացել Աղդամ-Շուշի ճանապարհը և դա պատրաստվում էր անել բացառապես զուգահեռաբար Լաչինչ միջանցքը բացվելու պարագայում: Այս պատրվակով իրականացվեց հեղաշրջում Արցախում, նաև ասեմ, որ այդ ընտրության լեգիտիմությունը չի ճանաչվել, և անմիջապես իշխանության գալուց հետո ճանապարհը միակողմանի բացվեց Աղդամի կողմից:

Այն իշխանափոխությունը, որ խոստանում են կամ գուժում են՝ դա ռուսական իշխանափոխությունն է, Կրեմլյան իշխանափոխությունն է Հայաստանում, որը բերելու է նույն հետևանքների, այսինքն փոխանակվելու է Լաչինի միջանցքը՝ Մեղրիի միջանցքի հետ: Մենք ևս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնենք տարանջատվելու համար, և ուժերի դասավորությունն այլևս պարզ է, այն ուժերը,որոնք չեն վկայակոչվել այդ հայտարարության մեջ, նրանք կրեմլյան ուժերն են, նրանք Մեղրիի միջանցքը հանձնող ուժերն են: Մեր տարածաշրջանում այդ պայքարը շարունակվում է: Ինչպես գիտեք այդ ծրագրին ընդդիմանալու համար իրենց կյանքը զոհաբերեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և դաշինքը, որը ձևավորվել էր Հայաստանը հզորացնելու հեռանկարով»,-հայտարարեց Արտակ Զեյնալյանը:

Ընդհանուր առմամբ, Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում ատելության մթնոլորտ արձանագրել է, նրա գնահատմամբ քաղաքական շատ ուժեր ատելության վրա են կառուցել իրենց քարոզարշավը ու կոչ արեց քաղաքացիների չընտրել ատելության խոսքը տարածող ուժերին: «Կոչ եմ անում ընտրել քաղաքական այն ուժին , որը Հայաստանի ինքնիշխանության և անկախության կողմնակիցն է, այն ուժին , որը չի գալու, որպեսզի Մեղրին հանձնի ռուս-ադրբեջանա-թուրքական տանդեմին»,-ասաց «Հանրապետության» քաղաքապետը և հավելեց,- «Այս անգամ ժողովրդին ավելի քիչ են հետաքրքրել տեղական խնդիրները՝ աղբահանություն-կոմունալ և այլն, քան անվտանգային խնդիրները, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական արտաքին մարտահրավերները: Հիմնականում այդ համատեքստում է անցել քարոզարշավը»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930