Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի բնակչին 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու համար

Սեպտեմբեր 15,2023 16:36
qreakan

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։

Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա տեղադրել է գոյություն չունեցող բնակարանների վարձակալության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալների պարունակությամբ հայտարարություններ։ Դրանց հետքերով նշված բնակարանները վարձակալությամբ ձեռք բերել ցանկացող երկու տարբեր անձանցից, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի, մյուսը՝ օտարերկրացի, որպես վարձավճար, 37-ամյա անձը ստացել է առաջինի դեպքում 320 000, երկրորդի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ, հափշտակել նշված գումարները՝ դադարեցնելով նրանց հետ հետագա հաղորդակցությունը:

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ երկու այլ տուժողների պարագայում նա գործադրել է խարդախության մեկ ուրիշ սխեմա:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի նշված բնակիչը օնլայն տաքսի-հավելվածի միջոցով միևնույն օրը պատվիրել է ավտոմեքենաներ։

Տաքսու վարորդների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վերջիններս 600 եվրո գումար փոխանցեն իբր Հրազդան քաղաքում բնակվող իր ծանոթին: Վարորդների մոտ վստահություն ձեռք բերելով՝ նրանցից վերցրել է մի դեպքում 13.000, մեկ այլ դեպքում՝ 25 000 ՀՀ դրամ գումար՝ պայմանավորվածությամբ, որ երբ նրանք փոխանցեն նշված 600 եվրո գումարը հասցեատերերին, վերջիններս վարորդին կվերադարձնեն իր կողմից վերցված գումարները։ Սակայն տեղ հասնելուց հետո պարզվել է, որ Հրազդան քաղաքում նման անձինք գոյություն չունեն, իսկ փոխանցված 600 եվրոն հուշանվեր-թղթադրամներ են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում 37-ամյա տղամարդն ընդունել է մեղքը, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930