Այսօր հրավիրած ասուլիսում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին Aravot.am-ը հարցրեց երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճից՝ ձեզ համար հարց չէ՞ր առաջանում՝ ինչո՞ւ ձեր նախկին թիմակից Դավիթ Խաժակյանը հետեւողականորեն փորձում էր հիշեցնել ձեզ ձեր անցյալը, որ դուք ՔՊ-ի հետ համագործակցության եզրեր եք ունեցել՝ այն դեպքում, երբ իրենց թիմը ներկայումս է համագործակցում, «ջան-ջիգյար, շաքարակալած» հարաբերություններ ունեն եւ անգամ պաշտոններ են կիսում, փորձում էր ձեր վրա՞ բարդել պատերազմից հետո ծանրության բեռը:
Նա պատասխանեց, որ հեռուստաբանավեճին իրենք լուրջ հարցեր էին բարձրացնում, իսկ մարդիկ «ոջիլի պատմությունն» էին սարքում:
Ինչ վերաբերում է Խաժակյանին, նա ասաց. «Ոչ, հարց չի առաջանում, որովհետեւ ես հասկանում եմ, որ նա հատուկ հանձնարարությունով էր այնտեղ: Ես հասկանում եմ ու կարեկցում, որ այս ընտրությունների արդյունքով այլեւս հնարավորություն չեն ունենա նման ամբիոններից օգտվելու: Իրենք ավելի լավին կարող էին արժանանալ, եթե նման դիրքավորում ու նման վարքագիծ չունենային: Մենք կարեկցում ենք, բայց զարմանալ՝ չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ