Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կայացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը եւ հաղթողի ընտրությունը։ Մրցույթի մասնակիցներն էին «Հուսաբեր» ՓԲԸ -ն եւ «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։
Վարկանիշային քվեարկությամբ «Հուսաբերը» ստացավ 51, իսկ «Վիվառո մեդիան»՝ 73 միավոր, արդյունքում՝ վերջինիս հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա շնորհվեց:
«Այսպիսով` հաղթում է «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն , որին մենք հաջողություն ենք ցանկանում: Հիշեցնեմ, որ որոշումը կարող է բողոքարկվել դատարանում՝ երկամսյա ժամկետում: Անկեղծ ասած, մեզ համար շատ դժվար էր որոշում ընդունելը, թաքցնելու բան չունենք, բայց միշտ հաղթում է ուժեղագույնը: Եվ «Երկիր մեդիային» եւ պարոն Բագրատ Եսայանին ցանկանում եմ անխափան եթեր այլ հարթակներում ու նորից աշխատանք՝ ի փառս հեռուստադիտողների եւ Հայաստանի»,-ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ