Երևանյան հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական նախագիծն ամբողջությամբ ավարտված է. մեկնարկել է հիմնական ծրագիրը: Միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով են կահավորվում ավտոբուսները:
Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «ՄԱՆ» ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում: Հատուկ սարքերի տեղադրումից անմիջապես հետո դրանցից արդեն կարելի է օգտվել. այս պահին հասանելի է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:
Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի մետաղադրամներով սպասարկումից. ուղևորներին միասնական ու վճարման տարբեր եղանակներ կառաջարկվեն: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:
Մասնագետները նկատում են՝ սկզբնական փուլում, իհարկե, դժվարություններ կարող են լինել ինչպես սարքից օգտվելու, այնպես էլ տոմսային միասնական համակարգի սպասարկման հետ կապված:
Կարդացեք նաև
Մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով, հիմքում դրված է մեկ նպատակ՝ Երևանում ունենալ ժամանակակից, անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ:
Երևանի քաղաքապետարան