Մոսկվան Երևանի և Բաքվի հետ քննարկում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացման տարբերակներ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նաև հետագայում: Բոլորովին վերջերս տեղ հասավ մարդասիրական բեռի, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Մենք կշարունակենք աշխատել: Հիմա տարբեր տարբերակներ են քննարկվում, մշակվում. այդ աշխատանքը մենք կշարունակենք»
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ