Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է քաղաքացու կողմից մեքենայի հետ կապված անհրաժեշտ թվային եղանակով իրականացնելու պիլոտային ծրագիրը

Սեպտեմբեր 15,2023 13:46

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի կառավարման և բյուջեի վարչության կառավարման գծով փոխտնօրեն Դասթին Բրաունին։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններում։

Փոխնախարարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների օրակարգում մեծ կարևորություն է տրվում քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետության և մատուցման որակի բարձրացմանը, ինչը մեծապես կնպաստի տարբեր ոլորտներում քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

Սարգսյանը նշել է, որ հանրային կառավարման ու թվայնացման բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության համակարգմամբ իրականացվում են «Ավտոմեքենայի ներմուծում ու գրանցում (հաշվառում)» դրվագի արդիականացման պիլոտային ծրագրի ստեղծման և ներդրման աշխատանքները, որոնք թույլ կտան ավտոմեքենային վերաբերող անհրաժեշտ գործողությունները կատարել թվային հարթակում։ Այս աշխատանքների շրջանակներում նախարարությունը համագործակցելու է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Ավստրալիայի կառավարության հետ և ձեռնամուխ է լինելու համատեղ ջանքերով գործընթացի իրականացմանը։ Սարգսյանը հայտնել է, որ Ծրագրի իրականացման համար արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ակտիվորեն զբաղվելու է ծրագրի մշակման և ներդրման հետ կապված աշխատանքներով։

Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հնարավոր կդառնա ՏՀԶԿ երկրների կողմից լայնորեն կիրառվող «sludge audit» մեթոդաբանությամբ ստեղծվող այս ծրագիրը կյանքի կոչել ՀՀ-ում։

Դասթին Բրաունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության ջանքերը՝ ուղղված հանրային թվայնացման գործընթացի իրականացմանը։ Բրաունն աջակցություն է հայտնել իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փաստել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ արդիական փորձի փոխանակմանբ Ծրագրին օժանդակելու պատրաստակամությունը։

Կողմերը քննարկել են թվայնացման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930