Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանավեճը եւս մեկ անգամ ընդգծեց, որ պառակտումը շատ խորն է». Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 15,2023 13:40

«Անկեղծ ասած չգիտեմ… Այդ ձեւաչափը, երբ 14 մարդկանց տրվում է 30 վայրկյան, չեմ կարծում թե լուրջ է: Սա ավելի շատ պատկեր էր, քան բովանդակություն: Ամեն դեպքում հավասար պայմաններում էինք, ինչ-որ բան կարողացա տեղ հասցնել, ինչ-որ բան՝ ոչ:Կարծում եմ նորմալ էր, դժգոհելու բան չունեմ» ,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով Հանրայինի եթերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների 1-ին համարների հետ բանավեճի մասին:

Հարցրինք, թե քարոզարշավի ավարտին ինչ արձանագրումներ են արել: «Կարծում եմ, որ բոլորս քննություն ենք հանձնում, ինչպես կուսակցությունները, այնպես էլ հասարակությունը: Ես տեսա, եւ մեր բանավեճը եւս մեկ անգամ ընդգծեց, որ պառակտումը շատ խորն է…Եթե քանակով հաշվենք, 10-11 կուսակցություն ակնհայտորեն քաղաքացիական պատերազմի կողմնակից են, միայն 2-3 կուսակցություն է արեւմտյան օրակարգը պաշտպանում: Ընտրություն կանի ժողովուրդը, որը շատ ավելի խոհեմ է, քան կարծում են քաղաքական գործիչները: Տեսնենք՝ ճի՞շտ եմ ես, թե ոչ»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930