Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրենկ Փալոն. Լսումներն օգնեցին լույս սփռել Ալիևի՝ էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա

Սեպտեմբեր 15,2023 13:25

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լսումների համար։

«Շնորհակալություն, սենատոր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումն անցկացնելու համար։

«Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման միջոցով»,- սոցցանցի իր էջում գրել է կոնգրեսականը:

Լսումների ժամանակ, ավելի վաղ Մենենդեսն ասել էր. «Նախագահ Ալիևն ասում է, թե էթնիկ զտումներ չի կազմակերպում, բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930