«Անկախ դիտորդ»-ը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին ժամը 18։00-ին Երևանում նախատեսվող երթին։ Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթը, սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։
Հիշեցնում ենք, որ
📌 Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 40․8)
📌📌 Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն, հավաքին մասնակցելուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ։ (Քրեական օրենսգիրք, հոդված 211, հոդված 236)
Ուսանողներին հայտնել են, թե Ավինյան հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում նրանց բացակայությունը չի գրանցվի
Պոլիտեխնիկի ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։
Կարդացեք նաև
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան ում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ