Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 15,2023 13:36

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 34.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.3°C (1961թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.6°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930