Ավարտվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, սեղմել ենք հազարավոր ձեռքեր, ներկայացրել ենք մեր ծրագրերը:
Սա սովորական ընտրություն չէ: Այն ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար: Բոլորիս առաջ դրված է իրակա՛ն խաղաղության և իրակա՛ն պատերազմի ընտրության հարցը: Այս իշխանության մնալու դեպքում պատերազմն ու կորուստներն անխուսափելի են լինելու: Բոլորիս ընտրությունից է կախված մեր երեխաների, մեր երկրի ապագան:
Ես գիտեմ, թե ինչ քայլեր պետք է անենք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը: Ընտրությունից խուսափելը հավասարազոր է լինելու այս իշխանության օգտին, պատերազմի օգտին քվեարկելուն:
Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկացել է իրավիճակի լրջության աստիճանը և կատարելու է ճի՛շտ ընտրություն: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել՝ այն սկսելով Երևանից:
Կարդացեք նաև
Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում։
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ
Ակտիվ մասնակցե՛ք ընտրությանը