ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ԵՎՐՈ-2024-ի Հայաստան-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ն նախ մեղադրում է հասարակական անցումների արգելափակման, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, ստադիոնում պայթուցիկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին էլ մեղադրում են հանդիպման մեկնարկն ուշացնելու մեջ:
Կարդացեք նաև
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էլ բողոք է առաջադրվել հայ երկրպագուների պահվածքի հետևանքով:
Հանդիպման ժամանակ ստադիոնում հայտնվել է Արցախի դրոշը, որի հետևանքով խաղը մի քանի րոպե կանգ էր առել, իսկ տրիբունաներում խորվաթ երկրպագուների ագրեսիվ պահվածքի հետևանքով միջադեպ էր եղել հայ երկրպագուների և նրանց միջև։