Այսօր վաղ առավոտից բողոքի ցույց են անցկացնում Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները։ «Դպրոցը թանկ է, չփակեք, մենք ուրիշ տեղ դպրոց չենք գնա» ցուցապաստառներով ծնողներն ու աշակերտները փակել են Գետք-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով վերանայել դպրոցներն օպտիմալացնելու որոշումը։
Aravot.am-ի հետ զրույցում ծնողները նշեցին, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ միավորելու որոշում կա։ Սակայն այդ որոշման հետ իրենք համաձայն չեն․ գյուղի դպրոցը փակել՝ նշանակում է գյուղը կործանել։
Գետքի աշակերտներին առաջարկվում է դպրոց տանել հարևան Երազգավորսում, ծնողների մեկնաբանմամբ՝ այն երկու գյուղ այն կողմ է։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ