ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։
Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։
Երկու օր առաջ, գնահատելով խաղաղության գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և բոլոր ռազմագերիները և կալանավորված այլ անձինք պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից։
Precisely one year ago, Azerbaijan carried out a military aggression against the sovereign territory of the Republic of Armenia, as a result of which we had more than 200 victims and many wounded.
— Edmon Marukyan (@edmarukyan) September 15, 2023
Until today, around 150 square kilometers of the sovereign territory of Armenia…