2009-ի Երևանի ավագանու ընտրությունների 3-րդ շաբաթվա առաջին օրը Հայ Ազգային Կոնգրեսի լեզվաբան և պատմաբան առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլևս բառերի միջև ընտրություն չի կատարում երևանցիներին հասկացնելու համար, թե Հանրապետականին քվեարկելով ում են թողնելու քաղաքի իշխանությունը
«Սրանք գող էլ չեն, քցող են»,-ասում է նա։
Ճիշտ ժամանակին է նախագահ Սերժ Սարգսյանը խոսում համաներում անցկացնելու մասին, սակայն խոսքը քաղբանտարկյալների մասին չէ, այլ հենց գողերի։
Հենց այդ օրերին երգահան Ռուբեն Հախվերդյանը սկանդալ է բարձրացնում այն պատճառով, որ Դաշնակցությունն իրենից գողացել է «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» երգի բառերը։
Կարդացեք նաև
Այդ նույն օրը Գագիկ Բեգլարյանը, ընդհակառակը, որևէ մեկից բառեր գողանալու կարիք չունի։ Նա խոստովանում է, որ բառեր գտնելն իր համար դժվար գործ է, իր արսենալը սպառված է
Ընտրություններից 5 օր առաջ հանկարծ լսվում է ավագանու ընտրություններին մասնակցող ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի ձայնը։ Նա քաղաքացիներին կոչ է անում գայլերին քվե չտալ, այլ չոբանի հավատարիմ շանը, այսինքն՝ իրեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում