Հանրային հեռուստաընկերության եթերով քաղաքապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածու Երվանդ Թարվերդյանը հարցը ուղղեց բանավեճի մասնակցությունից հրաժարված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
«Հայկ ջան, Մարության ջան, լավ դերասան ջան, լավ մարդ ու վատ ղեկավար ջան, ասա՛, էդ Մասիվում, որ ինքնակայացար ու էդ բիզնեսը վարի տվեցիր, քանդեցիր, հիմա մի քանի հարյուր միլիոն պետությունը տուժում է կամ, որ «Սանիտեկը» 5,2 միլիարդը սարքեցիր մեր բոլորից 7,5 ու առանձնապես մեծ փոփոխություն չեղավ, խնդրում եմ պատասխանիր՝ ինչու ինքնակայացար էս երկու հարցում, ինչի ես էս քաղաքին էսքան վնաս տվել ու ով պետք է վերականգնի» ,-հարցն այսպես ձեւակերպեց Թարվերդյանը:
«Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ եթե մեծամասնություն չստանաք պահպանելո՞ւ եք ձեր ավագանու մանդատը ու շարունակեք զբաղվել երեւանցիների խնդիրներով:
Ի պատասխան Ավինյանն ասաց՝ նույնիսկ այդ պարագայում մեծ հաճույքով շարունակելու է ծառայել երեւանցիներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժից բանավեճին մասնակցում է 12-ուժի քաղաքապետի թեկնածու: Բանավեճի մասնակցությունից հրաժարվել են «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն ու «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ