Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է Երևանի Մամիկոնյանց փ. թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող հողամասին, ոչ թե Բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքին

Սեպտեմբեր 14,2023 23:50

Այսօր տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, իսկ նյութին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:

Իրականում Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին:

Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: ​

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930