Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պուտինի, այսպես կոչված, «խաղաղապահները» պատասխանատու էին 2020թ. հրադադարի պահպանման համար», բայց նրանք «ձեռքերը ծալած կանգնեցին». Բոբ Մենենդես

Սեպտեմբեր 14,2023 23:05

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Արցախի ճգնաժամի վերաբերյալ՝ Բոբ Մենենդեսի նախագահությամբ:

Իր ելույթում հանձնաժողովի նախագահ Մենենդեսն ասել է, ուրախ է տեսնել, որ քարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս անձամբ է ներգրավվել: «Բայց թույլ տվեք հստակ ասել: Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցնել շրջափակումը։ Դադարել սպառնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Դադարել սպառնալ Հայաստանին: Անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Պահպանել այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է 2020թ. նոյեմբերին կնքված զինադադարի ժամանակ»,- ասել է Մենենդեսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի խաղաղությանը, անվտանգությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը չի անում Ռուսաստանը, որը ոչ միայն անվստահելի և անկարող գործընկեր է, այլև խոչընդոտ է խաղաղության և անվտանգության համար։ Սենատորը նկատել է, որ 2022թ. «Պուտինի, այսպես կոչված, «խաղաղապահները» պատասխանատու էին 2020 թվականի հրադադարի պահպանման համար», բայց նրանք «ձեռքերը ծալած կանգնեցին»։

«Պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, – ասել է Մենենդեսը: – Ես չեմ հասկանում, երբ մենք հավաքվում ենք և ասում «այլևս երբեք»: Այլևս երբեք»: Եվ ահա մենք, մեր աչքի առաջ պարզ տեսնում ենք, թե ինչպես է ծավալվում մի պատմություն, որը հակասում է մեր ենթադրյալ հավատարմությանը «Այլևս երբեք»-ին: Արդյո՞ք մեզ համար այդքան կարևոր է, չնայած այն բանին, որ Ալիևն ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանին, որ մենք ջերմանանք մեկի հետ, որը էթնիկ զտումների ստեղծման գործընթացում է: Արդյո՞ք դա այն պատմությունն է, որը ցանկանում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք դա պատմության այն կողմն է, որի վրա մենք ուզում ենք կանգնել»

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴԵՐԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930