«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները թերևս ամենավճռորոշ քաղաքական ընտրություններն են մեզանում:
Սա բացառապես քաղաքական ընտրություն է և պայքար, որի կենտրոնում Երևանի խնդիրներից առավել՝
մեր պետության ռազմավարական ապագան է, վաղվա ասելիքը աշխարհին:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 17-ը այլևս կարող է լինել որակապես նոր իրողության սկիզբը, որի հասցեատերը և շարժից ուժը հիմա միայն ու միայն երևանցին է:
Մոլեգնող ապատիան բզկետել է հայ հանրության զգալի հատվածը տարբեր բևեռների, կոտրել ներքին դիմադրությունը, և խարխլել մեր պետականության հենասյուները, անվտանգությունը:
ՀՀ գործող իշխանությունների կողմից, առնվազն հանրային համախմբմանը միտված, որևէ էական բան այդպես էլ չարվեց, փոխարենը՝ արտաքին քաղաքական կարճատեսության արդյունքում Հայաստանը խճճեցին աշխարհաքաղաքական «հողմում»:
Յուրաքանչյուրիդ քվեն կարող է մեր գալիք օրվա նախամուտը լինել և մեր քաղաքի ու պետության նոր դիմագծի կերտման հնարավորությունը:
Հ.գ. մի՛ հեգնեք պատմության դասերը. պատմությունը չի ներում, երբ երկրորդ անգամ «կանգնում ես նույն փոցխի վրա»: