«Քիչ առաջ, ահազանգ ստացանք, որ ընտրությունների օրը, վարչական ռեսուրսի կիրառմամբ, իշխանությունները փորձելու են մարզերի բնակիչներին տեղափոխել Երեւան՝ Երեւանում չբնակվող ընտրողների փոխարեն քվեարկության տանելու համար»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախընտրական դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը:
Նա քաղաքացիներին հորդորեց՝ նախ չտրվել նման կամայականությունների, բայց եթե որեւէ տարբերակ չունեն դիմագրավելու, այդ ամենն արձանագրեն ու ուղարկեն «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ