Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք պետք է Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Արցախում հարցին բնակչության մեծամասնությունը՝ 70 %-ից ավելին պատասխանել է դրական՝ «այո՛». Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 14,2023 22:15

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանում և Թուրքիայում Հայաստանի հետ խաղաղության նախապատրաստության իրական մակարդակի մասին առավել լավ պատմում են թվերը։

Այսօր հրապարակվել է ադրբեջանական «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» թարմ սոցիոլոգիական հարցումը, որտեղ երևում է, թե Ադրբեջանը իրականում ինչին է պատրաստվում՝ խաղաղության, թե պատերազմի։

Այսպես, արդյո՞ք պետք է Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Արցախում հարցին բնակչության մեծամասնությունը՝ 70 %-ից ավելին պատասխանել է դրական՝ «այո՛»։ Այս թիվը գրեթե չի նվազում։

Ադրբեջանի նման բռնապետական համակարգ ունեցող երկրում այսպիսի ցուցանիշը ոչ միայն ցույց է տալիս հանրային տրամադրությունները, այլև վկայությունն է պետական այն քարոզչության, որ վարում է այդ երկրի ղեկավարությունը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930