Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա կարիերիստների շարժում չէ». Սերժ Սրապիոնյանը՝ «Մայր Հայաստան» դաշինքի մասին

Սեպտեմբեր 14,2023 20:40

Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքային պարզ ընտրություններ չեն, դրանք քաղաքական ընտրություններ են, այդ քաղաքական ընտրություններում դրված չէ Երեւանի ճակատագիրը. այս կարծիքին է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ելույթում, Սերժ Սարպիոնյանը նաեւ ասաց. «Եթե խունտան մնաց իշխանության, Երեւանին սպառնում է Էրիվան դառնալու ճակատագիրը եւ այստեղ ոչ մի չափազանցություն չկա»:

Ըստ բանախոսի, հանրային տարբեր շերտեր, քաղաքական-հասարակական կառույցներ՝ գիտնականներ, արվեստի գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ եւ այլն, այս ընտրություններում սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին, որովհետեւ հասկացել են. «Սա կարիերիստների շարժում չէ, այստեղ որեւէ մեկը չի ձգտում այդ ջարդված աթոռին: Դաշինքի առաջնորդը մի քանի անգամ շեշտել է՝ նույնիսկ քաղաքապետ դառնալու ցանկություն չկա, կա Երեւանի ընտրությունները դարձնել ոսպնյակ՝ իշխանափոխության հասնելու համար»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930