Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպանն այցելեց ԵՄ LEADER ծրագրի շրջանակներում ստեղծված «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի գրասենյակ

Սեպտեմբեր 14,2023 20:50

Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Ավստրիական զարգացման գործակալության գործընկերների հետ միասին  սեպտեմբերի 12-ին այցելեց Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում գտնվող «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի գրասենյակ։

Այցի նպատակն էր ծանոթանալ ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկի՝ «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի  գործունեությանը և ձեռքբերումներին, ՏԱԽ-երի նշանակությանը գյուղական բնակավայրերի կայուն զարգացման և տեղացիների կյանքի բարելավման տեսանկյունից։

Վերջին երեք տարիներին ՏԱԽ-երը, ելնելով իրենց տարածքային առաջնահերթություններից, մշակել են զարգացման ռազմավարական ծրագրեր, իրականացվել են ՏԱԽ անդամների կարողությունների բարելավմանը միտված վերապատրաստումներ, ուսումնական այցեր, ստեղծվել են ֆերմերային ասոցիացիաներ,  ՏԱԽ-երի միջոցով տեղի բնակիչներին, ՓՄՁ-ներին և կազմակերպություններին տրամադրվել են  համայնքային կայուն ու նորարարական զարգացմանն ուղղված  դրամաշնորհներ։

Ծրագրերն իրականացնող գործակալությունների փորձագետները շեշտեցին նաև հետագա զարգացման մարտահրավերները՝ ՏԱԽ-երի կայունության ապահովումը, մարդկային կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, երիտասարդների հզորացումը և այլն։

Դեսպան Մարագոսը նշեց, որ ՏԱԽ-երի ձեռքբերումները և ուժերի միավորումը կարևոր են ՏԱԽ-երում ընդգրկված բնակավայրերի համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների տեղական մակարդակում, և, որ անհրաժեշտ է պահպանել դրանց հետագա կայունությունն ու կենսունակությունը հնարավոր ֆինանսական օժանդակության միջոցով, հզորացնել և զարգացնել տեղացիների, մասնավորապես երիտասարդների կարողությունները, որպեսզի վերջիններս մնան և  շարունակեն արարել իրենց բնակավայրերում։

Այց կատարվեց նաև  «Սայադյան բրենդ» ընկերության կողմից հիմնված դեկորատիվ բույսերի տնկարան, որին դրամաշնորհ է տրամադրվել «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի միջոցով՝ կաթիլային ոռոգման համակարգ և անվտանգության սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։ Տնկարանում աճեցվում են եզակի դեկորատիվ բույսեր, որոնց թիվն ավելանալու է՝ դառնալով մի քանի հարյուր։ Տնկարանը նաև ծառայելու է որպես ուսուցման և մասնագիտական խորհրդատվությունների կենտրոն։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է տեղաբնակ երիտասարդ շահառուների աջակցություն՝ վերջիններիս բիզնեսը զարգացնելու և հավելյալ աշխատատեղեր ստեղծելու նպատակով։

ԵՄ «LEADER»-ի մասին

Հայաստանում, կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: ԼԻԴԵՐ մեթոդաբանությունն իրականացվում է Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) միջոցով, որոնք առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղակայան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան, օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930