«Երեք տարուց ավել է, Արցախում մեր ընկերները, վիրավոր են: Մարտի դաշտում երբ դու փրկում ես վիրավոր ընկերոջդ, էդ պահին դու ոչ ՀՅԴ-ական ես, ոչ ՀՀԿ-ական: Այս ընտրությունները վիրավոր ընկերոջը փրկելու ընտրություններ են, որոնք այսքանով չեն ավարտվում: Արցախը մեր վիրավոր ընկերն է ու սեպտեմբերի 17-ի ընտրությունները լինելու են՝ ես փրկո՞ւմ եմ իմ վիրավոր ընկերոջը, թե՝ ոչ»,- Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը:
Նրա խոսքն էլ ուղղված էր հատկապես երեւանցի երիտասարդներին, ուստի նա դրվագներ հիշեց իր պատանեկան կյանքից , իսկ իբրեւ եզրահանգում, ասաց. «Միշտ մի սկզբունք կար, որը պահում էինք՝ նեղի մեջ ընկերոջը մենակ չեն թողնում, վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում»:
«Մեղրեցի ընկերս ինձ ասում էր՝ պոնչիկ ուտող երեւանցի. դե ճիշտ էր ասում, որովհետեւ իրենք ամենօրյա ռեժիմով սահման են պահում, ես բեմից ելույթ եմ ունենում: Բայց ես երեւանցի եմ, երրորդ սերունդ, որովհետեւ մեծ պապս՝ Ֆրանսիայի ու Անգլիայի իր կայֆեր-կայծերը թողել էր ու եկել միացել էր հայ ժողովրդի ազատագրական կռիվներին: Ես երեւանցի եմ, որովհետեւ մեծ պապուս հորն այրեցին կրակի վրա, որովհետեւ իր եղբոր տեղը չէր ասում: Ես երեւանցի եմ, որովհետեւ իմ մեծ տատը Հազարի գյուղից դուրս չեկավ՝ մինչեւ ամբողջ գյուղը չփրկվի:Ես երեւանցի եմ, որովհետեւ իմ էրզրումցի մեծ պապը հանդիպել էր կեսարիացի մեծ տատիս, եկան Երեւանում տուն կառուցեցին, որովհետեւ իրենց հողն էին փրկում ու հիմա, էդ տունն անցել է ինձ: Իրենք էդ ամենն անում էին, որովհետեւ իրենց վիրավոր ընկերոջը մենակ չէին թողնում. հայրենիքը վիրավոր էր ու վիրավոր ընկերոջն իրենք մենակ չէին թողնում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ