Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե իբր Հայկ Մարությանը հրաժարվել է Factor tv-ում նախընտրական բանավեճից։ Լրատվամիջոցի կողմից նախընտրական բանավեճի հրավեր, մասնակցության ձեւաչափի եւ այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։
Factor tv-ն այսօր, ՔՊ շտաբի կեղծ հայտարարությունից հետո, այնուամենայնիվ, բանավեճ կազմակերպելու առաջարկ է արել։
Քանի որ քարոզչությանն ընդամենը մեկ օր է մնում, եւ վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների խիտ գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում։
Իսկ ՔՊ կուսակցության շտաբին մեկ անգամ եւս հորդորում ենք հրաժարվել կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու սովորական դարձած պրակտիկայից։
Կարդացեք նաև
Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայություն