Անցյալ ամիս Հայաստանը Հնդկաստանից ստացել է 155մմ տրամաչափով 6 ATAGS հրետանային զենք: Տեղեկությունը հնդկական Indian Defence Research Wing հարթակին հաստատել է տեղի Bharat Forge պաշտպանական ընկերության ղեկավար Բաբա Կալյանին:
Մատակարարումն իրականացվել է համաձայն ավելի վաղ ստորագրված գործարքի, որով նախատեսվում է առաջիկա երեք տարում Հայաստան մատակարարել 90 միավոր ATAGS, գործարքի ընդհանուր արժեքը 155,5 մլն դոլար է:
Սա ստորագրված խոշոր պայմանագրով Հայաստան ժամանած առաջին խմբաքանակն է։ Գործարքը նախատեսում է Հայաստանին 155,5 մլն դոլարի ընդհանուր 90 միավոր ATAGS-ի մատակարարում։
Հարթակն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Հայաստանը զենքը ձեռք է բերում անգամ ավելի շուտ, քանի ինքը՝ Հնդկաստանը: Նշվում է, որ զենքը փորձարկումներ է անցել և ապացուցել է իր հուսալիությունը, երկու ամիս շարունակ փորձարկումներ անցկացրել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ