«Մայր Հայաստանը» Երեւանում մթնոլորտ է փոխել»,- այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակում, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, հայտարարեց դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը:
Իր բնութագրմամբ, քարոզարշավի ընթացքում դաշինքը բացարձակ ռեկորդ է գրանցել՝ «Երեւանի բնակիչների՝ պատուհաններից տարածած Հայաստանի եւ Արցախի դրոշների առումով»: Նաեւ, բանախոսի համոզմամբ՝ դաշինքը Երեւանում գտել է բազում աջակիցներ՝ Հայաստանում իշխանափոխություն անելու առումով, ինչն էլ իրեն բերել է այն համոզմունքի, որ իրենց գաղափարները եւ մոտեցումները տեղ են հասել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ