ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի մասնակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը:
Լսումների ժամանակ նա նշել է, որ Աղդամի ճանապարհով անցած ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեկ բեռնատարը շատ քիչ է սովի մատնված 120 000 հայերին օգնելու համար:
Մենենդեսը ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել ԼՂ հայերին օգնելու համար: