Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ՝ ձերբակալված ընդդմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի գործով: Բանաձևին կողմ է քվեարկել 569 ներկաներից 539 պատգամավոր, 6-ը դեմ են քվեարկել, իսկ 24-ը ձեռնպահ են մնացել:
Փաստաթղթում դատապարտվում է Իբադօղլուի դեմ բեմականացված և քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական հետապնդումը և կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ